Apple-ը կդադարեցնի 13 դյույմ MacBook Pro-երի արտադրությունը

MacBook Pro

Apple ընկերությունը մտադիր է 2014թ. 2-րդ եռամսյակում դադարեցնել 13 դյույմանոց՝ 1280×800 պիքսել թույլատրությամբ MacBook Pro նոութբուքների արտադրությունը: Այս կերպ «խնձորային» ընկերության բրենդային դյուրակիր համակարգիչների շարքը կլքի միակ՝ Retina էկրան չունեցող մոդելը:

Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին: Հիշենք, որ 15դյույմ ոչ Retina էկրանով MacBook Pro-ի արտադրությունը դադարեցվել է 2013-ին:

Apple-ը պատրաստվում է առաջ տանել միայն Retina էկրան ունեցող բջջային ԱՀ-ները: Այս սարքերի նոր սերունդը, սպասվում է, որ հագեցած է լինելու Intel Broadwell պրոցեսորներով, որոնք ապահովելու են էներգիայի քիչ օգտագործում: Սպասվում է, որ այս պրոցեսորները շուկա դուրս կգան 2014-ին 4-րդ եռամսյակում: Դրանք համատեղելի են լինելու WiGig տեխնոլոգիայի և Ultra HD էկրանների հետ:

Նշենք, որ 2013թ. Mac համակարգիչների վաճառքը կազմեց 17.12մլն. օրինկա, որը 1% պակաս է՝ նախորդ տարվա հետ համեմատ:

Աղբյուրը՝ DigiTimes.com