Apple-ը պատրաստվում է կողմնակի նախագծողներին տրամադրել Siri-ի կոդը

siri-new-ipadԼուրեր են պտտվում, որ բացի iWatch խելացի ժամացույցի վրա տարվող աշխատանքներից, Apple ընկերությունը աշխատում է նաև կողմնակի նախագծողների համար Siri ձայնային օգնականի հետ աշխատելու միջավայր ստեղծել:

TechCrunch տեխնոբլոգը գրում է, որ ժամացույցի հետ աշխատելիս ինֆորմացիայի մուտքագրման համար ամենահարմար տարբերակը ձայնային հրահանգներն են, որոնց միջոցով հնարավոր կլինի, օրինակ, վարձել ավտոմեքենա, վարձակալել հյուրանոցային համար կամ հաղորդագրություն ուղարկել: Բացի այդ նախատեսվում է, որ ժամացույցն ավտոմատ կերպով կմիացնի տվյալ պահին համապատասխանող հավելված. օրինակ՝ եթե օգտագործողը սկսում է վազել, ժամացույցը միացնում է վազորդների համար նախատեսված հավելվածը:

Տեխնոբլոգը նշում է նաև, որ կողմնակի նախագծողները կարիք չեն ունենա անմիջապես Apple-ի հետ կնքել համագործակցության պայմանագիր:

Աղբյուրը` Techcrunch.com