Windows 8.1-ում ավելի հարմարավետ կլինի մկնիկով աշխատելը

windows8.1_2Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Microsoft ընկերությունն արդեն վերջացրել է Windows 8.1 Update 1-ի պատրաստման աշխատանքներն ու ուղարկել այն արտադրող ընկերություններին: Ապրիլի 2-ին թարմացումը կտեղադրվի MSDN-ում, իսկ ապրիլի 8-ին կակտիվանա Windows Update-ը:

Թարմացումը Microsoft-ի ներսում ստացել է “Windows 8.1 Spring Update” անվանումը: Այն նպատակ ունի ավելի հեշտացնել մկնիկով աշխատանքը սալիկային ինտերֆեյսում: Օրինակ՝ ստարտային էկրանի վերին աջ անկյունում հայտնվել են երկու նոր կոճակներ. դրանցից մեկը բացում է որոնման տողը, իսկ մյուսը՝ անջատում է համակարգիչը:

Երկրորդ նոր ֆունկցիան սալիկային ինտերֆեյսից ծրագրերը խնդիրների պանելին ամրացնելու հնարավորությունն է: Windows Store հավելվածների խանութն արդեն իսկ ամրացված է խնդիրների պանելին:

Հավելվածների ցանկում այսուհետ հնարավոր է ընտրել այբբենական դասավորվածություն: Մկնիկը էկրանի վերին հատվածին մոտեցնելու դեպքում հնարավոր է դառնում փակել կամ minimize անել պատուհանը:

Աղբյուրը՝ zdnet.com