Windows XP օգտագործողները կստանան տեխսպասարկման դադարեցման մասին ծանուցում

Windows XPWindows XP օպերացիոն համակարգի տեխսպասարկման դադարեցմանը մնացել է 34 օր: Սակայն շատ օգտագործողները դեռ չեն շտապում թարմացում անել՝ սպասելով ապրիլի 8-ին թողարկվող անվտանգության վերջին թարմացմանը:

Microsoft-ը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի օգտագործողներին ժամանակին տեղեկացնի XP-ի սպասարկման ավարտի մասին: Մարտի 8-ից բոլոր օգտագործողները կստանան ծանուցում՝ Windows XP-ի սպասարկման ավարտի մասին:

Բացի այդ՝ մշակվել է PCmover Express for Windows XP անվճար ուտիտիլ-ծրագիրը, որը հեշտացնում է անցումը Windows 7-ին, Windows 8-ին կամ Windows 8.1-ին: Այն հասանելի կլինի բեռնելու համար արդեն այս շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը՝ Windows.com