«MegaMix» նոր սակագնային փաթեթ. անսահմանափակ զանգեր և SMS–ներ, անսահմանափակ հասանելիություն Одноклассники և ВКонтакте սոց.ցանցերին

«MegaMix» նոր սակագնային փաթեթ. անսահմանափակ զանգեր և SMS–ներ, անսահմանափակ հասանելիություն Одноклассники և ВКонтакте սոց.ցանցերին

Beeline«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «MegaMix» նոր սակագնային փաթեթի գործարկման մասին։ Նոր սակագնային փաթեթի բաժանորդները կարող են իրականացնել անսահմանափակ զանգեր  Beeline ցանցի ներսում, ուղարկել անսահմանափակ քանակությամբ ներցանցային SMS հաղորդագրություններ և ստանալ անսահմանափակ հասանելիություն Одноклассники և ВКонтакте սոցիալական ցանցերի բջջային տարբերակներին։

«MegaMix» նոր սակագնային փաթեթի անսահմանափակ հասանելիությունն ակտիվացնելու համար պետք է հավաքել *607# հրահանգը, որից հետո յուրաքանչյուր միանվագ 500 և ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը 7 օրով ստանում է անսահմանափակ հասանելիություն, իսկ հաշվից գանձվում է 250 դրամ։ «MegaMix» սակագնային փաթեթից օգտվողները կարող են ստանալ անսահմանափակ հասանելիություն 14 օրով, ինչի համար անհրաժեշտ է հավաքել *614# հրահանգը։ Երկու շաբաթով անսահմանափակ հասանելիություն բաժանորդը կստանա յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ հաշիվը լիցքավորելու դեպքում, իսկ հաշվից կգանձվի 500 դրամ։ Հաշվեկշռին մնացած գումարը բաժանորդը կարող է օգտագործել կապի ցանկացած ծառայությունների դիմաց, այդ թվում՝ բջջային ինտերնետ, միջազգային և միջքաղաքային զանգերի։

«Ֆիքսված գումարով ցանցի ներսում անսահմանափակ շփում ապահովող Beeline սակագնային փաթեթները մեր բաժանորդների շրջանում մեծ ճանաչում են վայելում։ Հոգատար վերաբերմունքը մեր բաժանորդների հանդեպ թույլ չի տալիս մեզ բավարարվել ձեռք բերվածով, այդ իսկ պատճառով Beeline ծառայությունները  դառնում են էլ ավելի հարմար և գրավիչ։ Վստահ եմ, որ «MegaMix» նոր սակագնային փաթեթն  անսահմանափակ շփման և սոցիալական ցանցերին հասանելիության շնորհիվ կարժանանա հաճախորդների, հատկապես երիտասարդների  բարձր գնահատականին»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«MegaMix» սակագնային փաթեթի շրջանակում ելքային մեկ րոպեի արժեքը դեպի  Beeline ֆիքսված, ՀՀ և ԼՂՀ այլ օպերատորների ցանց կազմում է 29.99 դրամ։ Beeline ցանցում ММS- հաղորդագրություն կարելի է ուղարկել 4.99 դրամով, իսկ  ՀՀ և ԼՂՀ այլ բջջային օպերատորների ցանց՝ 8.99 դրամով։ «MegaMix» սակագնային փաթեթին անցում կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել *110*08008# USSD հրահանգը կամ  08008 տեքստով  SMS հաղորդագրություն՝ 0674 կարճ համարին։

Տրամադրված անսահմանափակ ինտերնետը չի տարածվում վերը նշված կայքերում տեղադրված հաշվիչների և գովազդների վրա, ինչպես նաև լուսանկարների, վիդեոների, խաղերի և այլ մեդիայի վրա, որոնք հանդիսանում են այլ ինտերնետային ռեսուրսների բովանդակություն: Տրամադրված անսահմանափակ ինտերնետը չի տարածվում “Opera-Mini” բրաուզերի միջոցով սոցիալական ցանցերի շարժական տարբերակներ այցելելու վրա:

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։