Samsung-ը կտեղափոխի վիրտուալ ստեղնաշարը մարդու մատների վրա

Samsung-ը կտեղափոխի վիրտուալ ստեղնաշարը մարդու մատների վրա

Samsung ընկերությունը հնարավոր է վիրտուալ ստեղնաշարը բառից բուն իմաստով տեղափոխի մարդու մատների վրա: Այս մասին գրում է Digital Trends կայքը: Հարավկորեական ընկերությունը արտոնագրել էր նման տեխնոլոգիա դեռևս 2013թ. օգոստոսին, որի մանրամասները միայն այսօր են հայտնի դարձել:

Samsung patent

Ենթադրվում է, որ նոր այլընտրանքային իրականության ստեղնաշարը կդառնա Samsung-ի՝ դեռևս գոյություն չունեցող «խելացի» ակնոցի  նախագծի մի մասը: Այսինքն, Galaxy «խելացի» ակնոց օգտագործողը կկարողանա բառից բուն իմաստով հավաքել տեքստային հաղորդագրություն միանգամից մատների վրա: Ընդ որում, մատի կոնկրետ մաս կծառայի որպես կոնկրետ տառ:

Այս տեխնոլոգիայով, կարելի է ասել, Samsung-ը կշտկի Google ընկերության «խելացի» ակնոցի՝ Google Glass-ի անավարտ ֆունկցիաները:  Ըստ Samsung-ի, ձայնային կառավարումը շատ հարմար ֆունկցիա է, սակայն ոչ միշտ:  Օրինակ աղմկոտ տարածքներում սարքը չի հասկանում հրամանը: Բացի դրանից տեքստային հաղորդագրություների ձայնային մուտքագրումը գաղտնիություն չի ապահովում:

Samsung keybard patent

Նշենք, որ ըստ լուրերի, Samsung-ի ապագա Galaxy Glass անվանումը կրող «խելաց» ակնոցը կցուցադրվի IFA ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին 2014թ. սեպտեմբերին:

Աղբյուրը՝ Digital Trends

Բաժիններ: Տեխնոլոգիա