Գործարկվել է ICQ-ի Android հավելվածի նոր թարմացումը

Mail.Ru Group ընկերությունը թողարկել է ICQ մեսենջերի բջջային Android հավելվածի նոր թարմացումը: Այն ոչ միայն հնարավորություն է տալիս կատարել ձայնային զանգեր, այլև անվճար տեսազանգեր, գրում է digit.ru-ն:

ICQ android

Նոր ICQ հավելվածը հնարավորություն է տալիս նաև ստեղծել խմբային չաթ-զրույց՝ անսահմանափակ քանակությամբ ընկերների հետ՝ ուղարկելով վերջիններիս ոչ միայն տեքստային հաղորդագրություններ, այլև լուսանկարներ, վիդեոֆայլեր և այլն: Բացի սովորական ստանդարտ սմայլիկներից նոր թարմացումը պարունակում է մի շարք սթիքերներ: