Google-ը կարտադրի Nexus 6-ը LG-ի հետ

Nexus 5 1Google ընկերության բրենդային դրոշակակիր Nexus սմարթֆոնի հաջորդ սերնդի մասին լուրերը շարունակում են «ծաղկել» համացանցում: Այս անգամ, Gizmodo տեխնոբլագը գրում է, որ Google-ը Nexus 6-ն արտադրելու է LG-ի հետ համագործակցությամբ:

Բացի դրանից, Gizmodo-ն տեղեկություններ է տարածել սարքի տեխնիկական բնութագրի մասին: Nexus 6-ն ունենալու է Quad HD էկրան՝ 1,440×2,560 պիքսել թույլատրությամբ, 64-բիթ պրոցեսոր և 16Մպ հիմնական ֆոտոխցիկ:

Google-ը և LG-ն վերջին տարիներին բավական սերտ համագործակցում են: Նրանք միասին արտադրեցին Nexus 4, Nexus 5 սմարթֆոնները և  LG G Pad 8.3 պլանշետը:

Թե երբ հանրությանը կներկայացվի Nexus 6-ն, առայժմ առեղծված է: Ըստ վերլուծաբանների, միգուցե ինտերնետ հսկան իր դրոշակակիրը ցուցադրի հունիս ամսին կայանալիք նախագծողների ամենամյա Google I/O կոնֆերանսին:

Աղբյուրը՝ cnet.com