iPhone 5S-ին կարելի է հետևել նույնիսկ սպառված մարտկոցի դեպքում

iPhone 5S hands onReddit կայքի օգտագործողներից մեկը հաղորդել է, որ Apple iPhone 5S սմարթֆոնի գտնվելու վայրը կարելի է իմանալ նույնիսկ ամբողջովին սպառված մարտկոցի դեպքում:

Սա հնարավոր է դառնում շարժումների M7 էներգախնայող կից պրոցեսորի շնորհիվ: Այս պրոցեսորի հիմնական խնդիրը արագացման, գիրոսկոպի և ուղեցույցի սենսորներից ստացած տվյալների հավաքագրումն է, ինչը թույլ է տալիս թեթևացնել հիմնական A7 պրոցեսորի աշխատանքը:

Նշենք, որ դա հնարավոր է դառնում պահեստային լիցքի շնորհիվ, որը պահպանվում է հիմնական մարտկոցի էներգիայի ամբողջական սպառումից հետո: Այդպիսով ներքին գործընթացները շարունակվում են, եթե նույնիսկ հեռախոսը չի միացվում:

Աղբյուրը՝ Yablochno.com