Nokia-ն ապրիլի 19-ին կանցկացնի շնորհանդես (լուրեր)

Ֆիննական Nokia ընկերությունը հնարավոր է ներկայացն նոր  Windows Phone սմարթֆոններ ապրիլի 19-ին: Այս մասին գրում է Twitter օգտագործող @evleaks-ը՝ տեխնոլոգիական լուրերի հայտնի տարածողը:

nokia2

Հիշենք, որ բոլորովին վերջերս Բարսելոնայում կայացած Mobile World Congress ցուցահանդեսին Nokia-ն ներկայացրեց իր առաջին Android սմարթֆոն Nokia X-ը և մի քանի բյուջետային սմարթֆոն: Սակայն Windows Phone-ով աշխատող որևէ դրոշակակիր մոդել այդպես էլ մենք չտեսանք:

Ապրիլի 19-ին շնորհանդես անցկացնելու մասին լուրը Nokia-ն առայժմ չի հաստատել: Սակայն, ըստ կրկին ոչ պաշտոնական տեղեկությունների, այդ օրերին է կայանալու նաև Microsoft-ի բջջային Windows Phone ՕՀ-ի 8.1 տարբերակի թողարկումը, ինչից կարելի է եզրակացնել, որ միաժամանակ կցուցադրվեն նոր Lumia սմարթֆոններ:

Սպասվում է, որ Nokia-ն կներկայացնի իր դրոշակակրի՝ Lumia 1520V-ի մինի տարբերակը, ինչպես նաև սմարթֆոններ Lumia 1820 և Lumia 1525 մոդելները:

Բացի դրանից, կարելի է սպասել մատչելի սեգմենտի մոդելների՝ Lumia 630 և Lumia 635-ի:  Եվ վերջապես, հիշենց, որ մամուլը վերջերս գրում էր «Martini» կոդային անվանումը կրող Nokia սմարթֆոնի մասին: Միգուցե հենց վերջինիս էլ մենք տեսնենք:

Աղբյուրը՝ GSMarena