Ավելի քան 3մլն. iPhone 5С մնացել է չվաճառված

iPhone 5C 2Պարզվում է, որ ավելի քան 3մլն. արտադրված iPhone 5С սմարթֆոնի չի վաճառվել: Այս մասին հայտնում են թայվանական անանուն աղբյուրներ: Համաձայն լուրերի, սմարթֆոնի արտադրությունը ամբողջությամբ դադարեցվել է 2013թ. վերջում:

Հիշենք, որ Apple 2013թ. 4-րդ եռամսյակում հայտնեց 51մլն. սմարթֆոնի վաճառքի մասին, սակայն չասաց, թե դրանցից քանի միլիոնն է iPhone 5S կամ iPhone 5С:

Աղբյուրների ենթադրությամբ,  iPhone 5C-ի վաճառքը անկում է ապրել բարձր արժեքի և 4դյույմ անկյունագիծ էկրանի պատճառով: Հիշենք, որ  iPhone 5C-ն ունի պլաստիկե կաղապար և տարբերվում է iPhone 5-ից մի քիչ ավելի հզոր մարտկոցով և LTE ցանցին միանալու հնարավորությամբ:

Հնարավոր է, որ Apple-ը գալիք աշնանը ներկայացնի կրկին երկու սմարթֆոն: Ըստ լուրերի, դրանցից մեկի էկրանն ունենալու է 4.5դյույմ, իսկ մյուսը՝ 5 դյույմ անկյունագիծ:

Աղբյուրը՝ yablochno.com