Թողարկվել է “Sin City” ֆիլմի երկրորդ մասի առաջին թրեյլերը (վիդեո)

Dimension Films կինոստուդիան հրապարակել է «Մեղքերի քաղաքը: Կին, որի համար արժե սպանել» (Sin City: A Dame to Kill For) ֆիլմի առաջին թրեյլերը:

Սա «Մեղքերի քաղաքը» ֆիլմի շարունակություն է: Ֆիլմի սցենարիստն է Ֆրենկ Միլերը, ռեժիսորը՝ Ռոբերտ Ռոդրիգեսը, որոնք միասին աշխատել էին նաև ֆիլմի առաջին մասի շուրջ:

Ֆիլմի 2-րդ մասում կհայտնվեն նույն հերոսները, ինչ առաջին մասում էին՝ Բրյուս Ուիլիսը, Միկի Ռուռկը, Ջեսիկա Ալբան: Բացի նրանցից, ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ջոսեֆ Գորդոն-Լեվիտը, Եվա Գրինը, Ջոշ Բրոլինը, Ռոզարիո Դոուսոնը և այլք: Ֆիլմը նկարահանվել է Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպի հիման վրա:

Sin City: A Dame to Kill For ֆիլմի պրեմիերան կկայանա 2014թ. օգոստոսին: