Հրապարակվել են Galaxy S5-ի պաշտոնական պատյանների լուսանկարները

Բրիտանական օնլայն խանութ MobileFun-ը հրապարակել է Samsung ընկերության դրոշակակիր նոր Galaxy S5 սմարթֆոնի պաշտոնական պատյանների լուսանկարները և հայտնել դրանց արժեքը:

Եվ այսպես, Galaxy S5-ի ապագա օգտագործողները կարող են գնել պաշտպանիչ պատյան Protective Hard Case Cover Plus-ը: Այն հասանելի է լինելու մոխրագույն, բաց-կանաչ և բեժ գույնի տարբերակներով: Արժեքը կազմելու է 25 եվրո:

gal1

Մյուս S View Wireless Charging Cover պատյան-կափարիչն ունի հատուկ պատուհան՝ սարքի էկրանի կարգավիճակը, բաց թողնված զանգերը և այլն ինֆորմացիա դիտելու համար: Այն նույնպես պաշտպանում է սարքը վնասվածքներից և ապահովում է անլար լիցքավորում: Այս պատյանը հասանելի է սև և սպիտակ գունային տարբերակներով: Արժեքը կկազմի 67 եվրո:

gal2

Դե իսկ Flip Wallet Cover ֆլիպ-պատյանները առանց պատուհանի են և ունեն գրքի տեսք: Դրանք հասանելի են 5 գույներով՝ սպիտակ, սև, վարդագույն, ոսկեգույն և կապտականաչ: Արժեքն է 37 եվրո:

gal3

Եվ վերջապես S-View Cover Case պատյանները, որոնք նույնպես ունեն պատուհան հասանելի են նույն 5 գույներով, ինչ Flip Wallet Cover-ը: Արժեքն է 55 եվրո:

gal4Աղբյուրը՝ Phonearena.com