Koenigsegg One:1՝ աշխարհում առաջին մեգա-ավտոմեքենան (ֆոտոշարք)

Koenigsegg շվեդական ընկերությունը Ժնևի ավտոսալոնում ներկայացրել է One:1 գերավտոմեքենան, որն, ընկերության հավաստմամբ, ամենաարագ մեքենան է աշխարհում, որը թույլատվություն է ստացել երթևեկել սովորական ճանապարհներով:

Գերմեքենան ունի V8 շարժիչ՝ հինգ լիտր աշխատանքային ծավալով: Մեքենան ունի 1341 ձիաուժ, կշռում է 1360կգ:

Koenigsegg One:1-ը զարգացնում է 100 կմ/ժ արագություն՝ 2,8 վայրկյանի ընթացքում, իսկ 400 կմ/ժ` 20 վայրկյանի ընթացքում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 440 կմ/ժ է:

Մեքենայի գինը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ այն արժե մոտ $2 մլն դոլար:

Աղբյուրը՝ Gizmag.com