Samsung S-Circle ֆիտնես-թևնոցն անցել է Bluetooth SIG սերտիֆիկացիան

Մոտակա ժամանակներում Samsung ընկերությունը կլրացնի իր ֆիտնես-թևնոցների շարքը նոր մոդելով, որի մասին ինֆորմացիան հայտնվել է Bluetooth SIG կազմակերպության, ինչպես նաև ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի էջում:

s-band-lead

Ինչպես նշված է նկարագրության մեջ, «S-Circle» մոդելը ստեղծված է ֆիզիկական ակտիվության մոնիտորինգի համար: Թևնոցի տվյալները Bluetooth-կապի միջոցով կփոխանցվեն սմարթֆոնին, որի վրա տեղադրված կլինի Samsung S-Health հավելվածը:  

samsung

Երևում է, որ S-Circle-ը կդառնա բյուջետային տարբերակ՝ համեմատած Gear խելացի ժամացույցների հետ: Սարքի թողարկման և գնի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ engadget.com