Sony-ն «կսովորեցնի» տեսախցիկներին ձայնագրել 4K-հոլովակներ

cameraSony ճապոնական ընկերությունը ծրագրում է մշակել վիդեոնկարահանման համար նախատեսված տեսախցիկներ, որոնք կկարողանան նկարահանել 4K Ultra HD (մոտ 3840 х 2160 պիկսել) թույլատրությամբ:

Այդպիսի որակյալ տեսանյութերով հնարավոր կլինի մեծ հեռավորության վրա տեսնել դեմքերը: Մատրիցայի լավացման համար Sony-ն պատրաստվում է օգտագործել պատկերների ավելի մեծ CMOS տիպի ցուցիչներ և թարմացված ծրագրային ապահովում:

4K-տեխնոլոգիան Sony-ն կներդնի 2015-ին: Nikkei պարբերականի տվյալներով՝ վիդեոնկարահանման տեսախցիկների վաճառքը 2013-ին հասել է մոտ 7 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք, որ Ultra HD թույլատրությունը հնարավորություն է տալիս ստանալ 4 անգամ ավելի հստակ պատկեր, քան Full HD-ն:

Աղբյուրը՝ nikkei.com