Հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտը կներկայացվի CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում

Հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտը կներկայացվի CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում

cebit1Մարտի 10-14-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կկայանա CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և ՏՏ ոլորտի 14 ընկերություն: Մասնակիցների թվում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, I X-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator, Lime Tech ընկերությունները:

Հայկական տաղավար այցելողները կծանոթանան հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի լուծումներին և ծառայություններին, կտեղեկանան Հայաստանի մասին` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի:

Հայկական կազմակերպությունների մասնակցությունը ցուցահանդեսում համակարգում է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` CBI աջակցությամբ:

Տեղեկացնենք նաև, որ CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և արտադրանք ներկայացնելու միջազգային հարթակ է: 2013 թվականին CeBIT-ին մասնակցել են ավելի քան 4.000 ընկերություն 70 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 310.000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: