Հրապարակվել է HTC-ի նոր դրոշակակիր սմարթֆոնի թիզեր-հոլովակ (վիդեո)

Հրապարակվել է HTC-ի նոր դրոշակակիր սմարթֆոնի թիզեր-հոլովակ (վիդեո)

HTC ընկերությունը թողարկել է հերթական՝ թվով երրոդ թիզերային տեսահոլովակը՝ նվիրված գալիք դրոշակակիր սմարթֆոն HTC One (2014)-ին՝ հայտնի All New HTC One և M8 կոդային անվանումներով:

Թիզերում քննարկվում է սմարթֆոնի UltraPixel ֆոտոխցիկի պիքսելների քանակը, երկու միկրոֆոնը, որը համարվում է նոր դրոշակակրի հիմնական առանձնահատկությունը: Նշվում է, որ հենց ֆոտոխցիկը թույլ կտա լուսանկարներ ստանալ անգամ շատ թույլ լուսավորված պայմաններում:

Թիզերում սակայն չի ցուցադրվում սմարթֆոնը: Nowhereelse.fr ռեսուրսը հրապարակել է նոր սմարթֆոնի լրտեսային լուսանկարներ, որտեղ այն ներկայացված է տարբեր ռակուրսներից, ինչպես նաև HTC One Max պլանշետի ֆոնին:

Նշենք, որ HTC-ի նոր դրոշակակիրը ներկայացվելու է մարտի 25-ին միաժամանակ Նյու Յորքում և Լոնդոնում: Սպասվում է, որ սարքը կունենա 5դյույմ էկրան՝ 1080 x 1920  պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, երկու հիմնական ֆոտոխցիկ, Sense 6 ինտերֆեյս և կաշխատի Android 4.4 KitKat ՕՀ-ով: