Խելացի 3 խաղ Ձեր Android սարքի համար

Հեռախոսով ինտելեկտուալ խաղերի սիրահարների համար ներկայացնում ենք երեք հետաքրքիր խաղ, որոնք իսկապես չեն ձանձրացնի և կօգնեն զարգացնել ուղեղի հնարավորությունները:

 Тренируй память! Тренер мозга

Սա կարելի է ոչ թե խաղ անվանել, այլ հիշողության, ուշադրության, ռեակցիայի արագության զարգացման գործիք: Այս խնդիրներին օրական նվազագույնը հինգ րոպե տրամադրելու դեպքում կզարգացնեք կոգնիտիվ ֆունկցիաներն ու տեսողական հիշողությունը:

Спички. Логическая головоломка

spichki

Այս գլուխկոտրուկը չի հնանում. պետք է մեկ կամ մի քանի լուցկիների տեղափոխությամբ լուծել առաջադրված խնդիրը: Այն շատ լավ զարգացնում է տրամաբանությունը, մաթեմատիկական մտածողությունը:

Unblock Me

Unblock Me FREE - Android Apps on Google Play

Այս խաղում պետք է կարողանաք ազատել բլոկներից մեկը՝ մյուս բլոկները տեղաշարժելով: Որոշ փուլեր բավականին բարդ են, սակայն, այնուամենայնիվ, լուծում ունեն: