Ամեն 5-րդ iPhone օգտագործող ունի iPhone 5s

iPhone 5s և iPhone 5c սմարթֆոնների թողարկումից անցել է կես տարի: Վերլուծական Mixpanel ընկերության տվյալներով, iOS սմարթֆոնների օգտագործողների 19.31%-ն արդեն iPhone 5s օգտագործող Է:

Բոլոր iPhone-ի լիդերը iPhone 5 մոդելն է՝ 32,65 % օգտագործողներով, որին հաջորդում է iPhone 4s-ը՝ 23,94 % -ով: iPhone օգտագործողների մոտ 16%-ը դեռ աշխատում է iPhone 4-ով, իսկ iPhone 5c նոր մոդելն օգտագործում է ընդամենը 6,34 %-ը:

mix

Սմարթֆոնի ավելի վաղ տարբերակներն անգամ չկան այս ցուցակում: Նրանց դարն իսկապես անցել է:

Ըստ կանխատեսումների, շուտով iPhone 5s սմարթֆոնը կանցնի iPhone 4s-ին: Ըստ Piper Jaffray վերլուծական ընկերության, բավական շատ քանակությամբ մարդիկ, ովքեր ցանկանում են iPhone գնել, կգնեն հենց iPhone 5s մոդելը:

Աղբյուրը՝ appleinsider.com