Կթողարկվի միջնադարյան Angry Birds (վիդեո)

Ֆիննական Rovio ընկերությունը հրապարակել է Angry Birds նոր մասի թիզեր-հոլովակ: Վիդեոն դիտողին հայտնում է, որ նոր մասը լինելու էպիկական. հերոսներից մեկը կրելու է միջնադարյան զենք ու զրահ:

Հայտնի է, որ խաղը կգործարկվի Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում և հետո միայն մնացյալ երկրներում: Սյուժեի և գործարկման ժամկետի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հիշենք, որ առաջին Angry Birds-ը թողարկվել է 2009-ին: Ընդհանուր առմամբ թողարկվել է խաղի 7 մաս՝ այդ թվում մրցավազքային Angry Birds Go-ն: Խաղի մի շարք տարբերակներ հասանելի են նաև Chrome դիտարկչի, ինչպես նաև Facebook սոցցանցի և այլ խաղային հարթակների համար: