Ստեղծվել է ջուրը գինու վերածող սարք (վիդեո)

Ամերիկացիներ Կեվին Բոյերը և Ֆիլիպ Ջեյմսը նախագծել են սարք, որը կարողանում է սովորական ջուրը վերածել գինու, գրում է Time-ը: Miracle Machine անունը կրող սարքը հնարավորություն կտա բոլորին զգալ հրաշագործ: Անհրաժեշտ է պարզապես ժամանակակից սմարթֆոն ունենալ և հատուկ բաղադրիչներ:

wine

Miracle Machine սարքը սինքրոնիզացիա է կատարում iOS կամ Android հավելվածի հետ: Հավելվածն առաջարկում է ընտրել գինու բաղադրատոմս և դրա համար անհրաժեշտ բաղադրիչներ, որոնք հասանելի են գնման համար Miracle Machine-ի կայքում: Բադադրիչների ավելացումից հետո սարքը կարելի է գործարկել և 3 օր հետո համտեսել պատրատի խմիչքը: Գինու պատրաստման ընթացքին կօգն հետևել հենց վերոհիշյալ հավելվածը:

Miracle Machine-ի արժեքն է 499 դոլար: Իրենց նախագծի ֆինանսավորման համար Կեվին Բոյերը և Ֆիլիպ Ջեյմսը մեկնարկել են ֆոնդերի հայթայթման ծրագիր Kickstarter-ում: