Ստեղծվել է Wi-Fi մոդուլով հագեցած լվացքի մեքենայի նախատիպ

Ստեղծվել է Wi-Fi մոդուլով հագեցած լվացքի մեքենայի նախատիպ

Berg ընկերությունը ներկայացրել է իր Cloudwash ծրագիրը, որն իրենից ներկայացնում է Wi-Fi կապ ապահովող լվացքի մեքենայի նախատիպ: Սարքն ունի հատուկ բջջային հավելված, որը թույլ է տալիս հեռակա կարգավորումներ տալ:

machine

Cloudwash ծրագրի շրջանակներում Berg-ի ինժեներները վերափոխել են Zanussi ֆիրմայի ամենահայտնի մոդելներից մեկը, ներդրել են Arduino Mega համակարգ, լվացքի մեքենան ապահովել են Wi-Fi-մոդուլով և ստեղծել բջջային հավելված:

machine_face

Հավելվածի միջոցով լվացքի մեքենան կարողանում է տեղեկացնել լվացքի փոշի կամ ողողիչ լցնելու անհրաժեշտության մասին, գնել դրանք Amazon-ում և այլն: Բացի այդ՝ հնարավոր է պլանավորել լվացքը ժամեր, օրեր, նույնիսկ ամիսներ առաջ:

Աղբյուրը՝ bergcloud.com

Բաժիններ: Տեխնոլոգիա