Google-ը կներկայացնի SDK կրելի գաջեթների համար

Google-ը կներկայացնի SDK կրելի գաջեթների համար

Սանդար ՊիչայGoogle-ը կրելի սարքերի շուկայում առանձնանալու է ոչ միայն իր «խելացի» Glass ակնոցով և ապագա ժամացույցով, այլև կողմնակի նախագծողներին աջակցությամբ: Ընկերության Android ՕՀ-ի, Chrome-ի և հավելվածների բաժնի ավագ փոխնախագահ Սանդար Պիչայը SXSW փառատոնին կիսվել է մանրամասներով:

Նրա խոսքով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Google-ը նախատեսում է թողարկել ծրագրավորման գործիքների փաթեթ (Software Developer Kit, SDK)՝ կրելի համակարգիչ-սարքերի ծրագրային ապահովման ստեղծման համար: Խոսքը գնում է ոչ մայն կրելի ժամացույց-թրեքերների մասին,այլև ամենատարբեր ֆորմա ունեցող կրելի գաջեթների մասին:

«Խոսելով կրելի սարքերի մասին՝ մենք ցանկանում ենք ավելի լայն իմաստ ներդնել և հասցնել դա մեր գործընկերներին և նախագծողներին: Մենք պատկերացնում ենք, որ ապագայում ծրագրային ապահովում կարող է հայտնվել անգամ ձեր հագուստի սենսորի մեջ»,-նշել է Պիչայը:

Հիշեցնենք, որ կրելի սարքերի շուկայում Google-ն առաջարկում է «խելացի» Glass ակնոցը, ինչպես նաև, ըստ լուրերի, նախագծում է «խելացի» ժամացույց LG ընկերության հետ համատեղ:

Աղբյուրը՝ engadget.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր