LG G3 սմարթֆոնը կստանա ջրակայուն կաղապար

LG G3 սմարթֆոնը կստանա ջրակայուն կաղապար

lg-g31LG G3 դրոշակակիր սմարթֆոնը, որի թողարկումը սպասվում է 2014-ի մայիսին, կստանա ջրակայուն կաղապար, որը կպաշտպանի սմարթֆոնը նաև փոշուց: Կորեական ET News-ը գրում է, որ սմարթֆոնը հնարավոր կլինի ամբողջովին ընկղմել ջրի մեջ և չվնասել այն:

Ըստ կորեական լրատվամիջոցների՝ LG G3-ը կստանա 5,5 դյույմանոց էկրան՝ 2560×1440 կետայնությամբ, ութամիջուկ պրոցեսոր և 16 Մպ տեսախցիկ:

Ջրակայուն են նաև Samsung Galaxy S5 և Sony Xperia Z2 հեռախոսները, որոնք ներկայացվել են  MWC-2014 ցուցահանդեսին: Galaxy S5-ն ունի IP67 սերտիֆիկատ և կարող է կարճ ժամանակում մնալով մեկ մետր խորությամբ ջրի մեջ չվնասվել, իսկ Xperia Z2-ը մնում է ջրի 1,5 մետր խորությամբ ջրի մեջ մոտ կես ժամ:

Աղբյուրը՝ etnews.com