Samsung-ը թողարկել է Galaxy S III mini սմարթֆոնի Value Edition տարբերակը

Samsung-ը թողարկել է Galaxy S III mini սմարթֆոնի Value Edition տարբերակը

Samsung ընկերությունը թողարկել է իր Galaxy S III mini սմարթֆոնի Value Edition տարբերակը, որի վաճառքները արդեն մեկնարկել է Նիդեռլանդներում:

Samsung Galaxy S III mini Value Edition

Ի տարբերություն իրական մոդելի՝ Galaxy S III mini Value Edition-ը ստացել է ավելի հզոր արտադրողականությամբ երկմիջուկ Cortex-A9 պրոցեսոր՝ 1.2ԳԳց հաճախականությամբ և աշխատում է Android ՕՀ-ի 4.2.2 Jelly Bean տարբերակով:

Մնացյալ պարամետրերը նույնն են, ինչ բնօրինակինը՝ 4դյույմ Super AMOLED էկրան՝ 800 х 480 պիքսել թույլատրությամբ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, հիմնական 5Մպ և դիմային 0.3Մպ ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth 4.0 և  NFC, GPS և 1500մԱ/Ժ մարտկոց:

Samsung Galaxy S III mini Value Edition սմարթֆոնի արժեքն է 180 եվրո:

Աղբյուրը՝ gsmarena.com