Մարտի 8-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 23 մլն. զանգ և 6 մլն. կարճ հաղորդագրություն

VivacellՄարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 455 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել և ստացել են 23 032 948 զանգ` բջջային հեռախոսով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 5.81 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 49.39 տոկոսով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանանց մաղթում է ամենայն բարիք և երջանկություն: Սիրենք և գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին, և մեզ շրջապատող բոլոր կանանց: