Գործարկվել է անմիջապես տորենտ-տրեքերից անվճար ֆիլմեր դիտելու ծառայություն

Torrent Freak պորտալը հայտնում է, որ հայտնվել է առաջին ծառայությունը, որը թույլ է տալիս դիտել ֆիլմեր հոսքային ռեժիմում՝ միանգամից տորենտ-տրեքերում: Ծառայությունը կոչվում է Popcorn Time:

Popcorn Time-ը կարելի է համարել Netflix վիդեոծառայության անալոգը: Այս ծառայությունը, սակայն, համարվում է ոչ օրինական բոլոր այն երկրներում, ուր ընդունված է հակապիրատային օրենքը:  Popcorn Time-ը հավաքում է ամենաճանաչված ֆիլմերի տորենտները մի կատալոգում և հնարավորություն է տալիս դիտել դրանք միանգամից ծրագրում՝ առանց ներբեռնելու ֆայլերը համակարգիչ:

PopCorn Time

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Popcorn Time ծրագիրը: Ցանկալի ֆիլմի դիտման համար պետք է սեղմել  «Watch it now» կոճակը, որից հետո ծրագիրը ներբեռնում է սեղմված ֆայլը և սկսում ցուցադրել:

Այս պահին Popcorn Time-ում հնարավոր է դիտել «Գրավիտացիա», «Ստրկության 12 տարի» և մի շարք այլ նոր ֆիլմեր լավ որակով:

Բոլոր անգլերեն լեզվով ֆիլմերը կարելի է դիտել այլ թուրքերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն սուբտիտրերով: Popcorn Time-ի բեթա տարբերակը հասանելի է Windows, Mac OS և Linux ՕՀ-ների համար:

popcorntime-screen