Yandex ընկերության մասնագետները վերլուծել են կանանց ու տղամարդկանց որոնողական հարցումները և հետաքրքիր արդյունքներ:
Կանայք ավելի շատ որոնում են այնպիսի բառեր, որոնք կապված են երեխաների դաստիարակության, առողջության և տնային տնտեսության վարման հետ: Իսկ տղամարդկանց որոնումներում ավելի շատ են տեխնիկայի և էլեկտրոնիկայի վերաբերյալ բառերը:
Կանանց ու տղամարդկանց հարցումները հեշտությամբ կարելի է տարբերել նաև գույներով: Կայանք իրենց որոնումներում երկու-երեք անգամ ավելի հաճախ են նշում գույների մասին: Կանայք ու տղամարդիկ միանման որոնում են ֆիլմեր, սերիալներ ու երաժշտություն:
Հետազոտությունն անցկացվել է Կրիպտի տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս որոշել օգտագործողի սեռն ու այլ սոցիալ-ժողովրդագրական տվյալներ:
Աղբյուրը՝ ferra.ru