Ստեղծվել է երաժշտական համերգները կառավարող «խելացի» թևնոց (վիդեո)

Ռանա Ջունը՝ հայտնի որպես առաջին ամբողջական iPad Dj, SXSW Interactive փառատոնի ժամանակ ներկայացրել է տեխնոլոգիական թևնոց, որը կօգնի հանդիսատեսին ինչ որ չափով կառավարել կենդանի համերգը:

Lightwave

Lightwave թևնոցը կրելի գաջեթ է՝ հագեցած իրական ժամանակում օգտագործողի մասին տվյալներ (ջերմությունը, շարժումները, ոգևորվածության աստիճան) հավաքող տեխնոլոգիայով: Հավաքվող ինֆորմացիոն հաստնում է ելույթ ունեցողի: Դրանք տեսնելով բեմում գտնվողը հասկանում է ինչ տրամադրություն է տիրում և ինչ կարելի է անել ավելի աշխուժացնելու հանդիսատեսին:

Ռանա Ջունը թևնոցի ստեղծման վրա աշխատել է 2 տարի: Այսօր նա մտադիր է դարձնել Lightwave  թևնոցը մի շարք միջոցառումներ մասնակիցը: Ըստ նրա, Lightwave-ը օգտակար կլինի տարբեր իրադարձությունների համար՝ սկսած թատերական բեմադրություններից մինչև երաժշտական համերգներ:

Աղբյուրը` psfk.com