Ստեղծվել է համակարգչային ստեղնաշար LEGO կոնստրուկտորից

lego-keyboard

LEGO կոնստրուկտորների երկրպագու Ջեյսոն Ալենմանը ստեղծել է մեխանիկական ստեղնաշար իր սիրելի կոնստրուկտորից: Իհարկե վերջինիս հիմքում սովորական ստեղնաշարի էլեկտրոնային բաղադրիչներն են, սակայն կաղապարը, կոճակները և մնացյալ մեխանիզմները պատրաստված են LEGO մոդուլներից: Անգամ որոշ մասեր նա ստիպված է եղել փնտրել հատուկ LEGO հավաքածուներում:

lego-keyboard-2

Հեղինակի խոսքով, հատկապես դժվար է եղել ընտրել համապատասխան սիմվոլներ: Ջեյսոնին երկար ժամանակ է պահանջվել LEGO ստեղնաշարն իրականություն դարձնելու համար: Նրա տքնաջան աշխատանքի արդյունքը կարող եք դիտել ոչ միայն լուսանկարներով, այլև տեսանյութում, որտեղ հեղինակը պատմում է ստեղնաշարի ստեղծման ընթացքի մասին: