Carbon ժամացույցները կլիցքավորեն սմարթֆենը կամ պլանշետը

carbon-watch-solar-charger

Energy Bionics ընկերությունը առաջարկում է Carbon ժամացույցներ, որոնք ունեն 800 մԱ/ժ մարտկոց. այն կբավարարի երեք ժամ հեռախոսով խոսելու կամ նույնքան ժամանակ կայքեր դիտելու համար:

Ներկայացվել է երկու մոդել. առաջինը անալոգային ժամացույց է, իսկ երկրորդը արևային մարտկոց ունի, որն էլ թույլ է տալիս լիցքավորել ներդրված մարտկոցը:

Սարքը կարող է լիցքավորել ցանկացած գաջեթ MicroUSB-ի միջոցով: Ընկերությունը այս ժամացույցի արտադրությունը սկսելու համար պատրաստվում է հավաքել $48 000, այդ դեպքում այս տարվա օգոստոսին հնարավոր կլինի ձեռք բերել Carbon-ը, որը կվաճառվի մոտ $130-ով:

Աղբյուրը՝ dvice.com