Google-ը թարմացրել է որոնման արդյունքների արտաքին տեսքը

google-searchGoogle որոնողական ծառայությունը թարմացրել է որոնման արդյունքների արտաքին տեսքը՝ տառատեսակը և գովազդային հայտարարությունների ցուցադրման ձևը:

Հղումների տառատեսակը դարձել է ավելի խոշոր և հաստ, իսկ հղումները ընդգծված չեն այլևս: Գովազդային բլոկներն այսուհետ պատկերվում են սպիտակ, ոչ թե վարդագույն ֆոնի վրա, դրանք տարբերվում են հատուկ գրությամբ՝ «Գովազդ» (Ad):

Ավելի վաղ՝ 2013-ի սեպտեմբերին, նման դիզայն գործարկվեց որոնողականի բջջային տարբերակում: Ինչպես գրում է Google-ի պաշտոնական բլոգը, նոր դիզայնն ավելի պարզ ու մաքուր է և չի շեղում գովազդային հղումներով:

Հիշեցնենք, որ Google որոնողականը գործարկվել է 1998թ.:

Աղբյուրը՝ google.blogspot.com