Google-ը 2.5 անգամ իջեցրել է Drive ծառայության արժեքը

Google ընկերությունը 2.5 անգամ իջեցրել է տվյալների պահպանման արժեքն իր Google Drive ամպային ծառայությունում: 100Գբ ծավալի համար ամսական արժեքն այսուհետ կկազմի 1.99 դոլար նախկին 4.99-ի փոխարեն, իսկ 1Տբ ծավալը մատչելի է դարձել 5 անգամ՝ դառնալով 9.99 դոլար նախկին 49,99-ի փոխարեն:

Ընկերությունը հայտնում է, որ գների իջեցումը պայմանավորված է ինֆրաստրուկտուրայի մոդեռնիզացիայով: Բացի դրանից, հայտնվել է նոր սակագին. 10Տբ ծավալի հնարավորություն՝ 99.99 դոլար արժեքով:

Յուրաքանչյուր սակագնային պլան ընտրելու դեպքում, օգագործողը ստանում է ամբողջական միավորված տվյալների պահուստ Drive, Google+ Photos. ընդ որում 15Գբ անվճար է յուրաքանչյուրի համար:

Եթե օգտագործողն արդեն իսկ օգտվում է որևէ սակագնային պլանից, համակարգն ավտոմատ կերպով այն փոխարինում է նորով՝ ավելի մատչելի արժեքով: Իջեցնելով ամպային ծառայության արժեքը՝ Google-ը հույս ունի ներգրավել էլ ավելի մեծ քանակությամբ օգտագործողների:

google drive prices

Համեմատության համար նշենց, որ օրինակ անալոգային ծառայություն Dropbox-ն առաջարկում է ընդամենը 2Գբ անվճար ծավալ, իսկ 100Գբ-ի արժեքն է 9.99 դոլար ամսական կամ 99 դոլար տարեկան:

Microsoft-ի OneDrive ծառայությունն իր հերթին առաջարկում է 7Գբ անվճար ծավալ: Սակագնային պլաններն են՝ 50Գբ-ն 25 դոլար տարեկան, 100Գբ-ն՝ 50 դոլար, իսկ 200Գբ-ն՝ 100 դոլար:

Աղբյուրը՝ google.blogspot.com