Onyx InkPhone՝ սև-սպիտակ էկրանով սմարթֆոնները կրկին նորաձև կդառնան

Գերմանիայում ընթացող CeBIT 2014 ցուցահանդեսին ներկայացվել է Onyx InkPhone «թղթե» սմարթֆոնը:

Onyx InkPhone

Ներկայացված տարբերակը դեռևս վերջնականը չէր. Սմարթֆոնի ՕՀ-ն գտնվում է դեռևս նախագծման փուլում: InkPhone-ն ունի 4.3դյույմ անկյունագիծ էկրան՝ հագեցած Gorilla Glass պաշտպանիչ ապակիով: Հաշվի առնելով այն փաստը, որ E Ink տեխնոլոգիայով էկրաններն ավելի խոցելի են՝ Gorilla Glass-ի առյկայությունը անհրաժեշտություն է այս սարքի համար: Սմարթֆոնում E Ink-ի օգտագործումը հիմնականում նպատակ էր կրում ծառայել որպես մարտկոցի մաքսիմալ երկար աշխատանքի խթան: Եվ դա իսկապես հաջոցվել է. InkPhone-ը ավտոնոմ ռեժիմում աշխատում է 2.5 շաբաթ: Սպասման ռեժիմում էկրանը էներգիա գրեթե չի օգտագործում:

Սմարթֆոնն աշխատում է Android ՕՀ-ի 2.3 Gingerbread տարբերակով: Ճիշտ է բավական հին տարբերակ է, սակայն նման էկրանով սմարթֆոնի դեպքում, միևնույն է չես գործարկի ժամանակակից գրաֆիկայով լի հնարավորություններ: Նույն պատճառով էլ սմարթֆոնում բացակայում են ներկառուցված ֆոտոխցիկները:

Արտադրողը գովազդում է սմարթֆոնը որպես էլեկտրոնային ընթերցարանի և սմարթֆոնի հիբրիդ: Սարքով կարելի է զանգեր կատարել և ընդունել, երաժշտություն լսել, ուղարկել ՍՄՍ հաղորդագրություններ, ավելացնել նշումներ, դիտել վեն-էջեր, լուսանկարներ և այլն: Բացի դրանից էկրանը բավական արագ է աշխատում E Ink-ի համար: InkPhone-ը կարելի է համարել կոմպակտ հարմար ընթերցարան՝ սմարթֆոնի բազային ֆունկցիաներով:

Ինչ վերաբերում է մնացյալ տեխնիկական պարամետրերին, դրանք են՝ 1ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, 4Գբ ներկառուցված և 512Մբ օպերատիվ հիշողություն, microSD քարտի բնիկ: Onyx InkPhone-ը վաճառքում կհայտնվի 2014թ. ապրիլից Amazon.com-ում 120եվրո արժեքով:

Աղբյուրը՝ ferra.ru