Գործարկվել է Windows 8-ի համար նախատեսված VLC նվագարկիչ

Գործարկվել է Windows 8-ի համար նախատեսված VLC նվագարկիչ

Երկար սպասումից հետո VLC հանրահայտ նվագարկիչը թողարկվեց նաև Windows 8 օպերացիոն համակարգի համար: Սա հնարավոր դարձավ Kickstarter ծառայության շնորհիվ, որի միջոցով գումար հավաքվեց նախագծի իրականացման համար: Հավելվածը կարելի է բեռնել արդեն Windows Store հավելվածների խանութից:

Windows 8-ի լռակյաց նվագարկիչը թույլ է տալիս դիտել տեսանյութեր, սակայն VLC-ն ապահովում է ավելի շատ ֆորմատներ, այդ թվում՝ Ogg, FLAC և MKV:

VLC for Windows 8

Նվագարկիչը բացում է ցանկացած ֆորմատի վիդեո, իսկ ինտերֆեյսը համապատասխանում է Metro-ի ստանդարտներին:

Ներկա պահին ծրագիրը դեռ բետա-տեստավորման փուլում է, և հնարավոր են աշխատանքի թերացումներ: Բացի այդ՝ այն դեռևս անհամատեղելի է Windows RT համակարգի և ARM պրոցեսորների հետ:

Աղբյուրը՝ jbkempf.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր
Թեգեր: Kickstarter, VLC, Windows 8