Բրիտանացի ոսկերիչները ստեղծել են 1 մլն դոլար արժողությամբ iPhone 5

Ժամանակ առ ժամանակ ստեղծում են Apple-ի արտադրանքների բացառիկ լյուքսային տարբերակները, որոնք բավական թանկ արժեն, քանի որ սովորաբար պատված են լինում ոսկով, ադամանդներով և այլ թանկարժեք քարերով:

The Alchemist բրիտանական ոսկերչական ընկերության դիզայներները ստեղծել են iPhone 5, որի կաղապարն ամենաբարձր որակի ոսկուց է, բացի այդ՝ այն զարդարված է 700 ադամանդներով՝ 7 կարատ ընդհանուր քաշով:

iphone-gold-1-million-590x376

Apple-ի լոգոտիպը զարդարված է 53 ադամանդներով, իսկ НОМЕ կոճակի տեղում երկու կարատանոց ադամանդ է: Այն հարցին, թե ինչու են դիզայներներն ընտրել iPhone 5-ը և ոչ թե 5S-ը, նրանք պատասխանել են, որ iPhone 5S-ի մատնահետքի սկաները խանգարել է քար տեղադրել Home կոճակի տեղում:

Ներկա պահին ընկերությունը պատրաստում է լյուքս iPhone-ի երկու տարբերակ, որոնցից մեկը կներկայացվի Լոնդոնի աճուրդներից մեկում: Վերլուծաբանների խոսքով՝ սարքի արժեքը հնարավոր է գերազանցի 1 միլիոն դոլարը:

iphone-gold-1-million-2

Աղբյուրը՝ Yablochno