Հայտնի է դարձել Apple iWatch-ի արժեքը (լուրեր)

Հավանաբար ոչ մի թվային գաջեթ այնդքան ասեկոսեների առարկա չէր դարձել, որքան Apple ընկերության ապագա «խելացի» ժամացույց iWatch-ը: Ամեն օր այս սարքի մասին նոր լուրերով է համալրվում համացանցը՝ սկսած տեխնիկական պարամետրերից մինչև հավելվածների քանակ և այլն:

Համաձայն վերջին ասեկոսեների, որը հրապարակել է Twitter միկրոբլոգի Framboogle անունով օգտագործողը, iWatch ժամացույցը կթողարկվի 6 գունային տարբերակներով և կարժենա 300 դոլար:

iWatch-C-Martin-Hajek-002-590x418

Սարքը հագեցած է լինելու Bluetooth 4.0 մոդուլով և ավտոնոմ ռեժիմում կկարողանա աշխատել մինչև 1 շաբաթ: Ինչ վերաբերում է էկրանի արտաքին տեսքին, ապա այն նման է լինելու iPod nano փլեյերին:

Framboogle-ը գրում է նաև, որ iWatch-ը մի շարք ցուցիչներ և սենսորներ է ունենալու, որոնք հսկելու են մարդու ֆիզիոլոգիական վիճակը: Այդ տեղեկությունները հավաքելու է Healthbook բժշկական հավելվածը: