Facebook-ը գործարկել է ավտոմատ միացող վիդեոգովազդները

facebookFacebook սոցցանցը գործարկել է ավտոմատ միացող 15վրկ. տևողություն ունեցող վիդեոգովազդները: Նշենք, որ այս տեսակի գովազդների փորձարկումը մեկնարկել էր 2013թ. դեկտեմբերին:

Այսօրվանից սկսած Premium Video Ads պարբերաբար կհայտնվեն օգտագործողների նորությունների ժապավենում: Գովազդի իմաստն այն է, որ այն ցուցադրվում է առանց Play կոճակի սեղման և առանց ձայնի: Եթե օգտագործողը սեղմում է գովազդի վրա, այն բացվում է մեծ էկրան ռեժիմով և միանում է նաև ձայնը:

Facebook-ը չի նշել, թե որ երկրների օգտագործողներն են առաջինը տեսնելու գովազդի նման տեսակը: