Fly-ը թողարկել է Fly ERA Nano 7 բյուջետային սմարթֆոնը

fly_era_nano_7Fly ընկերությունը ներկայացրել է ERA շարքի նոր բյուջետային սմարթֆոն՝ Fly ERA Nano 7-ը: Նորույթը հագեցած է երկմիջուկ MediaTek MT6572 պրոցեսորով՝ 1.ԳԳց հաճախականությամբ և 4 դյույմ անկյունագիծ TFT էկրանով՝ 480×800 պիքսել թույլատրությամբ:

Fly ERA Nano 7-ն ունի 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն՝ մինչև 32Գբ ավելացնելու հնարավորությամբ microSDHC քարտի միջոցով: Սարքի հիմնական ֆոտոխցիկը 5Մպ է՝ հագեցած լուսադիտոդային լուսարձակիչով և թվային զումով: Դիմային ֆոտոխցիկը 0.3Մպ է:

Fly ERA Nano 7-ն համատեղելի է երկու SIM քարտերի հետ աշխատանքի համար: Այն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով: Բացի դրանից, սարքը հագեցած է Wi-Fi, GPS, Bluetooth 2.1 մոդուլներով, FM-ռադիոյով և 1500մԱ/Ժ մարտկոցով:

Fly ERA Nano 7-ն թողարկվելու է երկու գույնով՝ սև և արծաթագույն: Վաճառքի է դուրս գալու 2014թ. մարտի վերջում: