«Գահերի խաղը» հեռուստասերիալը կունենա 7 եթերաշրջան

«Գահերի խաղը» հեռուստասերիալը կունենա 7 եթերաշրջան

«Գահերի խաղը» ճանաչված հեռուստասերիալը կունենա թվով 7 եթերաշրջան: Այս մասին հայտնել են ֆիլմի պրոդյուսերներ Դեվիդ Բենյոֆը և Դեն Վայսը Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում:

game-of-thrones

Նրանց խոսքով 7 եթերաշրջանը սերիալի համար «լավ հեռանկար է»: Entertainment Weekly-ն գրում է, որ նման տեմպերով սերիալի սյուժեն կարող է առաջ անցնել Ջորջ Մարտինի գրքի դեռևս չհրապարակված սյուժեին, որի հիման վրա նկարահանվում է «Գահերի խաղը»:

Հիշեցնենք, որ այս պահին պատրաստ է «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանը: Այն կհայտնվի HBO հեռուստաընկերության եթերում ապրիլի 6-ին:

Բաժիններ: Կինո