Amazon-ում բացվել է 3D տպված իրերի բաժին

Amazon-ում բացվել է 3D տպված իրերի բաժին

Ճանաչված Amazon ինտերնետ-խանութն ավելացրել է եռաչափ տպագրությամբ պատրաստված իրերի վաճառքի հատուկ բաժին: Բաժնի գործարկումը պիլոտային է: Այն բացվել է 3D տպիչներով տպագրվող իրերի խանութ 3DLT-ի հետ համատեղ:

Amazon 3D

Այս պահին բաժնում ցուցադրված են ոսկերչական և տեխնոլոգիական զարդեր, ինչպես նաև ինտերիերի առարկաներ: Ընդհանուր առմամբ ներկայացված է 21 դիզայներների 43 աշխատանք՝ 16-18 դոլար արժողությամբ: 3DLT-ի տեղեկացմամբ, մոտակա շաբաթների ընթացքում այս բաժնում ավելացվելու են նոր իրեր, այդ թվում եռաչափ տպագրման ֆայլեր, որոնք ձեռք բերելով՝ օգտագործողները կկարողնան ինքնուրույն տպագրել:

Հիշենք, որ 2013թ. ամռանը Amazon-ում բացվել էր 3D տպիչների վաճառքի հատուկ բաժին:

Բաժիններ: Համացանց և կապ