Եվրոպայում կստեղծվի լիցքավորման սարքերի միասնական ստանդարտ

Եվրոպայում կստեղծեն լիցքավորման սարքերի միասնական ստանդարտ սմարթֆոնների և այլ բջջային սարքերի համար, գրում է The Next Web-ը:

Chargers-786x305

Մարտի 13-ին Եվրոպական պառլամենտը կողմ է քվեարկել այդ օրենքին: Ըստ քաղաքական գործիչների, այս նորարարությունը կկրճատի ծախսերը և թափոնների առկայությունը, ինչպես նաև կհեշտացի օգտագործողների կյանքը:

Այնուամենայնիվ, փոփոխությունը կարող է հավանության չարժանանա մի շարք արտադրողների կողմից: Մի շարք ընկերություններ օրինակ անցել են micro-USB լիցքավորիչների ստանդարտին, իսկ որոշները օգտագործում են սեփական լիցքավորման սարքերի ստանդարտները: Օրինակ Apple-ը 2012-ին ներկայացրեց իր նոր կոմպակտ միակցիչ Lightning-ը: Նոր ստանդարտին անցնելը կնշանակի հրաժարվել սեփական մշակումներից:

 Աղբյուրը՝ Thenextweb.com