Lightomania, Math Effect և Chess Free 4` խելացի խաղեր Android-ի համար

Lightomania, Math Effect և Chess Free 4` խելացի խաղեր Android-ի համար

games

Lightomania

Lightomania-ն հետաքրքիր խաղ է, որի հեղինակներն աշխատել են համատեղել երկու խաղ՝ Angry Birds և Cut The Rope: Այստեղ պետք է բաց թողնել կենդանիներին այնպես, որպեսզի թռիչքի ընթացքում նրանք ուտեն լույսի բոլոր աղբյուրները:

Math Effect

Math Effect խաղը շատ լավ մարզում է ուղեղը. խաղի ընթացքում ներկայացվում են սկզբում պարզ, այնուհետև ավելի ու ավելի բարդ մաթեմատիկական խնդիրներ, որոնց լուծումների առաջարկներին պետք է սեղմել Այո կամ Ոչ:

Խաղն ունի բոնուսներ, միավորներ և ռեկորդային համակարգ:

Շախմատ

Chess Free-ն լավագույն անվճար շախմատն է, որն ունի շատ բարձր վարկանիշ: Բարդության մակարդակների լավ մտածված հաջորդականությունը դարձնում է խաղը հետաքրքիր և նոր, և փորձառու խաղացողների համար:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր