Ստեղծվել է iPhone-ի բժշկական աքսեսուար

stanford

Ստենդֆորդի համալսարանի հետազոտողները մշակել են iPhone-ի համար նախատեսված մատչելի աքսեսուար, որը թույլ է տալիս ստանալ աչքի լուսանկարներ: Սովորաբար այս նպատակով օգտագործվում է մի քանի հազար դոլար արժեցող բժշկական սարք: Հետազոտողները հույս ունեն, որ նորույթը կօգտագործվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ երկրների բժիշկների կողմից:

Աքսեսուարը թույլ է տալիս ոչ միայն լուսանկարել պացիենտի աչքը, այլև պահպանել լուսանկարը հիվանդության պատմության մեջ: Այն լույս է ուղարկում աչքի ոսպնյակի միջոցով, որը ետ է անդրադառնում: Լինզաները ֆոկուսավորում են պատկերը և թույլ տալիս ստանալ մանրամասն լուսանկար:

Լուսանկարները կարելի է արագորեն ուղարկել աշխարհի ցանկացած կետում գտնվող բժշկին և խորհրդատվություն ստանալ:

Աղբյուրը՝ 9to5mac.com