Angry Birds Epic՝ նոր սքրինշոթներ և գեյմփլեյ (վիդեո+ֆոտո)

Rovio ընկերությունը Angry Birds Epic խաղի թողարկման առիթով հրապարակել է նոր սքրինշոտթներ, գեյմփլեյ և տեղեկություն խաղային փուլերի մասին:

Խաղի գործողությունները տեղի են ունենում կղզում, որտեղ ապրում են թռչունները և խոզուկները: Epic Birds-ը հիմնված է դերային ստանդարտների վրա. այստեղ հաղթելու համար ռազմավարություն ժանրն է օգտագործվում:

Խաղի նախագծողները խոստանում են տպավորիչ և բարդ ու բարձրորակ բովանդակություն, հարուստ զենք ու զրահի համակարգ, մի շարք դեղանյութերի պատրաստում տարբեր ռեսուրսներից, որը խաղացողը գնում է կամ հավաքում և մի շարք այլ նորույթներ:

Խաղը հասանելի կլինի iPhone, iPad և iPod touch սարքերի համար: