Apple ընկերությունը կարծես թե դադարեցրել է iPad-ի մեծ տարբերակի վրա տարվող աշխատանքները:
Digitimes-ը գրում է, որ Կուպերտինոյում ժամանակավորապես չեն աշխատում 13 դյույմանոց պլանշետի նախագծման վրա:
Ըստ աղբյուրի՝ ընկերության աշխատակիցները մտածում են այն հարցի շուրջ՝ արդյոք հարմար կլինի աշխատել նման մեծ պլանշետով: Խնդիրն այն է, որ 2,9 դյույմանոց iPad Pro-ով շատ հավելվածներ նորմալ տեսք չեն ունենա, քանի որ դրանք մշակված են հիմնականում առավելագույնը10 դյույմանոց անկյունագծով էկրանի համար:
Հաշվի առնելով «կողմ» և «դեմ» փաստարկները՝ ընկերությունը որոշել է ժամանակավորապես կանգնեցնել պլանշետի նախագծումը, մինչև չլուծվի հավելվածների համապատասխանության խնդիրը:
Աղբյուրը՝ Digitimes.com