iPhone 6-ը կունենա մի շարք նոր հնարավորություններ

iphone-6-concept-wraparound-display-3Վերջին շրջանում ավելի շատ լուրեր են շրջում iPhone 6-ի արտաքին տեսքի, քան տեխնիկական պարամետրերի ու հնարավորությունների մասին:

Ինչպես գրում է ESM-China առաջատար կայքը, Apple-ի նորույթը կհամալրվի  մի քանի սենսորներով, որոնք թույլ կտան իրական ժամանակում չափել օդի ճնշումը, ջերմաստիճանն ու խոնավությունը:

Բացի այդ՝ նոր սմարթֆոնը կստանա նաև մատնահետքի սկաներ: Ներդրված բարոմետրը թույլ կտա օգտագործել սմարթֆոնը բարձրադիր վայրերում սպորտով զբաղվելիս:

Աղբյուրը՝ ESM-china.com