Հրապարակվել են Apple-ի Healthbook հավելվածի սքրինշոթները

Հրապարակվել են Apple-ի Healthbook հավելվածի սքրինշոթները

9to5mac ռեսուրսը հրապարակել է Apple ընկերության Healthbook հավելվածի ինտերֆեյսի սքրինշոթներ: Հիշենք, որ վերջինիս շնորհանդեսը սպասվում է Apple-ի մոտակա շնորհանդեսներից մեկի ժամանակ:

Ռեսուրսը հայտնում է, որ Healthbook-ը համալրված է ֆունկցիաների բավական լայն հնարավորություններով: Օրինակ, այն կարող է կառավարել արյան ճնշման մակարդակը, արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև արյան՝ թթվածնով հագեցվածությունը: Բացի դրանից, Healthbook-ը հսկում է Ձեր սրտի աշխատանքը, շնչառությունը, քունը և այլն:

Հավելվածը պահպանելու է նաև այսպես կոչված «արտակարգ դրության քարտ», ուր նշված են լինելու օգտագործողի անունը, ազգանունը, ծննդյան վայրը, բնակության հասցեն, արյան կարգը, կշիռը, աչքերի գույնը և ընդունվող դեղամիջոցների ցուցակը: Այս տվյալներից կարող են օգտվել օրինակ շտապօգնության աշխատակիցները արտակարգ իրավիճակներում: Իր հերթին ծրագիրը ավտոմատ կարող է հայտնել արտակարգ մարմիններին և օգտագործողի բարեկամներին, որ դժբախտ դեպք է պատահել:

9to5mac-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Apple-ը աշխատանքի է վերցրել ֆիտնեսի, քնի, անվտանգության և նորաձևության մասնագետների: Ենթադրվում է, որ նման մասնագետների թիմն աշխատել է հենց Healthbook-ի նախագծման շուրջ:

Աղբյուրը՝ 9to5mac.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր