Amazon-ը սկսել է իր բրենդային սմարթֆոնի արտադրությունը

Amazon-ը սկսել է իր բրենդային սմարթֆոնի արտադրությունը

Մամուլում շարունակվում են լուրերը դեռևս գոյություն չունեցող Amazon բրենդի սմարթֆոնի մասին: Այս անգամ հայտնի թայվանական տեխնոպորտալ DigiTimes-ը գրում է՝ հղելով իր աղբյուրներին, որ Amazon-ը մտադիր է թողարկել սեփական բրենդային սմարթֆոնը մինչև 2014թ. տարեվերջ:

Amazon_Smartphone

Ըստ աղբյուրների տեղեկությունների, այս պահին պատրաստվում են սմարթֆոնի ներքին բաղադրիչները: Դրանց արտարողների թվում է հայտնի Foxconn-ը:

Հաղորդվում է, որ Amazon-ը մշակում է դիզայնի մի քանի տարբերակներ՝ էկրանի տարբեր չափսերով և խտությամբ: Հավանաբար Amazon-ը կանգնել է 5 դյույմ HD էկրանով տարբերակի վրա: Նորույթում սպասվում է նաև 13Մպ հիմնական ֆոտոխցիկ, Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, մարդու շարժումների ճանաչման և 3D տեխնոլոգիաներ:

Աղբյուրը՝ DigiTimes.com